Հնարագետ ջուլհակը: Ղ. Աղայան

hnaraget-julhaky

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին և երկրորդ մասերը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին և երկրորդ մասերի)։
  3. Վերնագրի՛ր առաջին մասը, երկրորդ մասը:
    Առաջին մաս-ժողովրդի երկյուղը
    Երկրորդ մաս-թագավորը և ջուլհակը
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին և երկրորդ մասերի վերաբերյալ:
    1. Ի՞նչ էր քաղաքի անունը:
    2. Գիտնականները ժողովրդի կասկածը փարատեցի՞ն թե ավելի երկյուղի մեջ գցեցին:
    3. Ի՞նչ էր թագավորի անունը:
  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    լուռ ու մունջ-սուս ու փուս
    դատարկ-փուչ
    երկյուղ-վախ
    միմյանց-իրար
    սաստկացավ-խստանալ
    փարատել-ամոքել
    տարօրինակ- զարմանալի
    ջուլհակ- ոյտայնագործ
    ճախարակ- իլիկ
    հանճար-տաղանդ
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
    տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել- ժողովրդին հետաքրքրում էր, թե ինչ էր ուզում դերվիշը:
    լուն ուղտ շինելով-փոքր բանը դարձնել մեծ պատմություն:
    ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը-հիվանդությունով պետք է ամբողջ երկիրը սպանես:
    ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-պետք է ուղղեն փոքր բանը, այն էլ մի մեծ գործ սարքին:
    ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը-նա թաքուն էր ման գալիս
    Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա-եթե ինձ ճանաչել ես, լռիր, չբարձրաձայնես:
  3. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
  4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
  5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
  6. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:

At the restaurant 

Waiter: Hi. How are you doing this afternoon?

Customer (you): Fine, thank you. Can I see a menu, please?

Waiter: Certainly, here you are.

Customer: Thank you. What’s today’s special?

Waiter: Grilled chicken and cheese salad.

Customer: That sounds good. I’ll have that.

Waiter Would you like something to drink?

Customer: Yes, I’d like a Coke.

Waitperson: Thank you. (returning with the food) Here you are. Enjoy your meal!

Customer: Thank you.

Waiter: Can I get you anything else?

Customer: No thanks. I’d like the check, please.

Waiter: That’ll be $14.95.

Customer: Here you are. Keep the change!

Waiter Thank you! Have a good day!

Customer: Goodbye.

Vocabulary and phrases

  • Can I get you anything else?-Կարող ե՞մ ձեզ այլ բան առաջարկել։
  • Could I have a glass of water, please? Կարո՞ղ եմ մեկ բաժակ ջուր խմել, խնդրում եմ։
  • Could I have a menu, please? Կարո՞ղ եք մենյուն տալ։
  • Could you tell me where the restroom is? Որտե՞ղ է պետքարանը։
  • Do you have any vegetarian dishes? Բուսական ուտեստներ ունե՞ք։
  • Enjoy your meal! Վայեյեք ձեր ուտելիքը։
  • Have a good day! Ձեզ լավ օր։
  • Here you are. Ահա ․․․
  • I’d like my steak rare/medium/well done. Ես կուզենայի, որ իմ ստեյքը լինի քիչ/միջին/լավ եփված
  • I’d like the check, please. Հաշիվը, խնդրում եմ։
  • I’d like to have juice /glass of milk. Կուզենայի հյութ, մի բաժակ կաթ։
  • I’d recommend the steak/pizza Խորհուրդ կտայի ստեյք, պիցցա․․․․
  • The spaghetti/steak/chicken looks good. Սպագետին, ստեյքը, հավը հրաշալի տեսք ունեն։
  • What would you recommend? Ին՞չ խորհուրդ կտայիք։
  • Would you like …Կուզենայի՞ք․․․

Գրեք Ածականի համեմատության համապատասխան աստիճանները.

  1. My house is (big) bigger than yours.
  2. This flower is (beautiful) more beautiful than that one.
  3. This is the (interesting) most interesting book I have ever read.
  4. Non-smokers usually live (long) longer than smokers.
  5. Which is the (dangerous) most dangerous animal in the world?
  6. A holiday by the sea is (good) better than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is (expensive) more expensive than a beer.
  8. Who is the (rich) richest woman on earth?
  9. The weather this summer is even (bad) worse than last summer.
  10. He was the (clever) cleverest thief of all.

Ընտրիր տրված  ածականների հականիշները և գրիր դրանց համեմատության երկրորդ աստիճանը։

bad – big – difficult – expensive – far – fat – happy – hot – old – short

younger ⇒ older-old

colder ⇒ hot -hotter

better ⇒ -bad-worse

thinner ⇒ -fat-fatter

cheaper ⇒ -expensive -more expensive

nearer ⇒-far-farther

sadder ⇒ -happy-happier

smaller ⇒ -big-bigger

easier ⇒ more difficult

taller ⇒ -short-shorter

Ապրիլի 15

Վարժությունները կկատարենք դասարանում։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ–սրտային, վախ–վախկոտ, քար–քարոտ, մայր–մայրենի, երկինք–երկնային, արև–արևոտ, փայտ–փայտյա, լեռ(ն)–լեռնային, փողոց–փողոցային, երկաթ–երկաթյա, օդ–օդային, ծաղիկ–ծաղկավոր, եղբայր–եղբայրական, ոսկի–ոսկյա, արծաթ–արծաթյան, ծով–ծովային, Ամերիկա–ամերիկյան, Ֆրանսիա–Ֆրանսիական, Գերմանիա–Գերմանական:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ–վատագույն, գեղեցկագույն–ամենա գեղեցիկ, բարձրագույն–ամենա բարձր, ամենաազնիվ–ազնվագույն, ամենից հզոր–հզորագույն, ամենից ահեղ–ահեղագույն, համեստագույն–ամենա համեստ, ամենահին–հնագույն, ամենից ծանր–ծանրագույն, ամենալուրջ–յրջագույն, ամենից խոշոր–խոշորագույն:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ–երեսուն, չորս տասնյակ–քառասուն, հինգ տասնյակ–հիթսուն , վեց տասնյակ–վաթսուն, յոթ տասնյակ–յոթանասուն, ութ տասնյակ–ութսուն, ինը տասնյակ–իննսուն:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65–վաթսունհինգ, 48–քառասունութ, 107–հարյուր յոթ, 93–իննսուներեք, 6087–վեց հազար ութանասունյոթ, 4321–չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786–յոթ հարյուր ութանասունվեց

14.04-18.04

Раскройте скобки.С хорошим попутчиком и дорога короче. Ласковое слово лучше мягкого пирога. Летит орлица по синему небу. Зимний вечер в небе синеем звезды зажег. Мы гуляли под летним теплым дождём по морскому песчаному берегу.

2. Запишите ответ, употребляя в нем данные в скобках словосочетания в нужной форме.

Как долго стучал по дереву дятел? (С раннее утро до, позднего вечера. Откуда и куда летела пчелка? ( Из пчелинной улей к душистому клеверу). Где и куда плыл корабль? ( По Синему морю мимо скалистых островов к далекому горизонту). Чему радовались дети? (Ясному утру, зимнему солнцу пушистому снегу).

11.04.2022

Вставить пропущенные окончания имен прилагательных.

осенней ночью, на утренней прогулке, лежать на горячем песке, налить горячего чая, сидеть на высокой ветке, поесть вкусной земляники

Заменить существительные местоимениями.

  • Пошел к товарищу – пошел к нему
  • Был у товарища –был у него
  • Виделся с товарищем –виделся с нем
  • Вспоминаю о товарище –вспоминаю о нем
  • Дружила с подругой –дружила с ней
  • Ходила к подруге –ходила к ней
  • Была у подруги –была у нее
  • Играла с подругами –играла с ними

Разделить слова на три группы: числительные, местоимения, прилагательные.

второй-ч, никого-м, весенний-п, яркий-п, острая-, нечто, меня, все, один, девятая, верхняя, его, тот, пятнадцать, десятый, капризный

Exercises

Lesson 1

Make the past simple.

  1. She brought (bring) some chocolates to the party.
  2. I heard (hear) a new song on the radio.
  3. I read (read) three books last week.
  4. They spoke (speak) French to the waitress.
  5. He understood (understand) during the class, but now he
    doesn’t understand.
  6. I forgot (forget) to buy some milk.
  7. She had (have) a baby in June.
  8. You  (lose) your keys last week.
  9. They swam (swim) 500m.
  10. I gave (give) my mother a CD for Christmas.
  11. At the age of 23, she became (become) a doctor.
  12. I knew (know) the answer yesterday.
  13. He told (tell) me that he lived in Toronto.
  14. We _____ (lend) John £200.
  15. She drank (drink) too much coffee yesterday.
  16. The children slept (sleep) in the car.
  17. He kept (keep) his promise.
  18. I chose (choose) the steak for dinner.
  19. The film began (begin) late.
  20. We flew (fly) to Sydney.
  21. They drove (drive) to Beijing.
  22. He  (teach) English at the University.
  23. I sent (send) you an e-mail earlier.
  24. We left (leave) the house at 7 am.
  25. He _____ (feel) terrible after eating the prawns.

Make the present continuous.

  1. (he / walk to school now)
    He is walking to school now.
  2. (I / study at the moment)
    I am studying at the moment.
  3. (I / not / sleep)
    I am not sleeping.
  4. (you / play badminton tonight)
    You are playing badminton tonight.
  5. (we / watch TV)
    We are watching Tv.
  6. (she / not / work in Spain)
    She isn’t working in Spain.
  7. (he / not / wait for the bus)
    He isn’t waiting for the bus.
  8. (they / read)
    They are reading.
  9. (we / not / go to the cinema tonight)
    We aren’t going to the cinema tonight.

10.(you / not / read the newspaper)
You are not reading the newspaper.

11.(she / eat chocolate)
She are eating chocolate.

12.(I / not / live in Paris)
I am not living in Paris.

13.(we / study French)
We are studying French.

14.(they / not / leave now)
They aren’t leaving now.

1.Ընդգծեք ճիշտ տարբերակը

1.They have a cold. (have, has)
2. She gets up at seven. (get up, gets up)
3. We have  breakfast at eight. (has, have)
4. Peter goes to school. (go, goes)
5. Anna gets home at two. (get, gets)
6. He wants an ice cream. (want, wants)
8. Kelly watches TV. (watch, watches)
9. She does her homework. (do, does)
10. Our teacher lives in Oxford Street. (live, lives)
11. Eric and Tom wear blue shirts. (wear, wears)
12. My sister sings a song. (sing, sings)
13. My mum cooks spaghetti. (cook, cooks)
14. Mr. Black works in his office. (work, works)
15. The girls often read a book. (read, reads)

2. Complete the following sentences choosing the correct present simple or present continuous forms.

1.You can take the newspaper. I’m not reading it.

a.‘m not reading

b.don’t read

c.‘m not read

2. I usually go to work by car, but today I’m going by bus.

a.usually go

b.‘m usually going

c.usually going

3. ‘Where is John?’ ‘He’s having a shower.’

a.has

b.having

c.‘s having

4. I don’t do sport very often.

a. ‘m not doing

b. don’t do

c.‘m not do

Make the past simple: positive, negative or question.

  1. I worked (work) in a bank for ten years.
  2. Where did you live (you / live) when you were young?
  3. She didn’t study (not / study) French at university.
  4. He traveled (travel) through the Middle East last year.
  5. Did they visit (they / visit) the Louvre in Paris?
  6. She didn’t watch (not / watch) TV yesterday.
  7. We bought (buy) a new car last weekend.
  8. Where did you teach (you / teach) before you came here?
  9. He didn’t think (not / think) that he was right.
  10. I cooked (cook) steak last night.
  11. Did Lucy read (Lucy / read) War and Peace at school?
  12. She didn’t write (not / write) to her grandmother.
  13. We had (have) a computer when I was a child.
  14. Where did you go (you / go) on holiday?
  15. I loved (love) ice cream when I was a child.
  16. They didn’t meet (not / meet) yesterday.
  17. Did she swim (she / swim) in the sea in Greece?
  18. We didn’t play (not / play) tennis yesterday because it was raining.
  19. He tried (try) to lift the box but he couldn’t.
  20. What did you eat (you / eat) for lunch?

Վաճառականի խիղճը: Ղ. Աղայան

Posted on April 7, 2025

Ղազարոս_Աղայան   Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    մինուճար-
    փեշակ-
    առավոտ-
    վաղ-
    երեկո-
    եղելություն-
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:
    ուզում եմ մի քանի
    տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ-

    ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
    գյուղացին թողնում է վաճառականի խղճին-
  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • վաճառականին,
  • գործակատարին:

    Վաճառական
    Ես մեղադրում եմ վաճառականին, քանի որ նա շատ անարդար է եղել:տղային, ով իր մոտ այդքան տարի աշխատել է, մի կոպեկ չի տվել։
  • Գործակատար
    Տղան ընդհամենը ւզումեր իր աշխատանքի դիմաց իր գումար և նա այնքան բարի եր որ չթողեց որ նրան կախեն։

Ապրիլի 4

Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյանփ օրն է: Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին:

Ղազարոս Աղայանը ծնվել է ապրիլի 4–ին, Վրաստանում` հայաբնակ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին Աղայանը ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը  Ղ. Աղայանի մասին: