April 13 – 17

Verb + ing / infinitive (like / want / would like)

Բացատրություն

1. Like + verb + ing

Օգտագործում ենք, երբ խոսում ենք այն բաների մասին, որոնք սիրում ենք ընդհանուր առմամբ։

Կառուցվածք
like + verb + ing

Օրինակներ

  • I like reading. (Ես սիրում եմ կարդալ)
  • She likes playing football.
  • They like watching TV.

Հիշիր՝ բայը ստանում է -ing վերջավորություն

2. Want + to + verb (infinitive)

Օգտագործում ենք, երբ ուզում ենք ասել, թե ինչ ենք ուզում անել։

Կառուցվածք
want + to + verb

Օրինակներ

  • I want to eat.
  • He wants to go home.
  • We want to learn English.

Հիշիր՝ այստեղ օգտագործվում է to + բայ (infinitive)

3. Would like + to + verb

Սա ավելի քաղաքավարի ձև է “want”-ի փոխարեն։

Կառուցվածք
would like + to + verb

Օրինակներ

  • I would like to drink juice.
  • She would like to visit London.
  • Would you like to come with me?

Շատ հաճախ օգտագործվում է հարցերում
Would you like…? (Կուզեի՞ք…)

Վարժություն 1 – Ընտրիր ճիշտ ձևը

  1. I like (to read / reading) before sleep.
  2. She likes (to dance / dancing), but today she wants (to rest / resting).
  3. We would like (visiting / to visit) that museum.
  4. He likes (to play / playing) chess, but he doesn’t like (to lose / losing).
  5. They want (to go / going) to the cinema, but I would like (to stay / staying) home.

Վարժություն 2 – Գտիր և ուղղիր սխալը

  1. I like to playing football.
    I like playing football.
  2. She wants buying a new dress.
    She wants to buy a new dress.
  3. We would like going to the zoo.
    We would like to go to the zoo.
  4. He likes to eats pizza.
    He like eating pizza.
  5. They want go to school.
    They want to go to school.

Վարժություն 3 – Լրացրու ճիշտ ձևով (ing կամ to + verb)

  1. I like swimming (swim) in summer.
  2. She wants to learn (learn) French.
  3. We would like to have (have) a party.
  4. He likes watching (watch) films in the evening.
  5. They want to travel (travel) to Spain.
  6. I don’t like waking up (wake up) early.
  7. Would you like to drink (drink) some tea?

Վարժություն 4 – Նախադասությունը վերագրիր (օգտագործելով would like)

Օրինակ՝
I want to eat. → I would like to eat.

  1. I want to go home.
    I would like to go home.
  2. She wants to drink coffee.
    She would like to drink coffee.
  3. We want to visit that place.
    We would like to visit that place.
  4. They want to play outside.
    They would like to play outside.
  5. He wants to watch a film.
    He would like to watch a film.

Վարժություն 5 – Կազմիր նախադասություններ (երկու տարբերակով)

Օգտագործիր բառերը՝
մեկ նախադասություն like + ing,
մեկ նախադասություն want / would like + to

Օրինակ՝
play football →
I like playing football.
I want to play football.

  1. read books
    I like reading books.
    I want to read books.
  2. watch TV
    I like watching TV.
    I want to watch TV.
  3. eat pizza
    I like eating pizza.
    I want to eat pizza.
  4. go to the park
    I like going to the park.
    I want go to the park.
  5. learn English
    I like learning English.
    I want to learn English.

Վարժություն 6 – Թարգմանիր անգլերեն

  1. Ես չեմ սիրում շուտ արթնանալ։
    I don’t like waking up early.
  2. Նա ուզում է գնել նոր հեռախոս։
    She wants to buy a new phone.
  3. Կուզեի՞ք գալ մեզ հետ։
    Would you like to come with us?
  4. Մենք սիրում ենք ֆիլմեր դիտել երեկոյան։
    We like watching films in the evening.
  5. Նրանք չեն ուզում գնալ դպրոց։
    They don’t want go to school.

Բուսաբանություն և կենդանաբանություն․ ամփոփիչ աշխատանք

1. Ի՞նչ գիտություն է բուսաբանությունը։

ա) Կենդանիների մասին գիտություն
բ) Բույսերի մասին գիտություն
գ) Մարդու մարմնի մասին գիտություն

2. Ո՞րն է բույսի հիմնական կառուցվածքային միավորը։

ա) Արմատ
բ) Բջիջ
գ) Տերև

3. Ի՞նչն է բջջին տալիս կանաչ գույն։

ա) Միջուկը
բ) Քլորոպլաստը
գ) Բջջապատը

4. Ի՞նչ դեր ունի միջուկը։

ա) Պաշտպանում է բջիջը
բ) Կառավարում է բջջի աշխատանքը
գ) Պահում է ջուրը

5. Ի՞նչ է բջջապատը։

ա) Բջջի արտաքին ամուր շերտը
բ) Բջջի հեղուկ մասը
գ) Բջջի շնչառական օրգանը

6. Ո՞ր օրգանն է բույսը ամրացնում հողում։

ա) Ծաղիկ
բ) Արմատ
գ) Պտուղ

7. Ի՞նչ գործառույթ ունի տերևը։

ա) Ջուր է կլանում
բ) Կատարում է ֆոտոսինթեզ
գ) Պահպանում է սերմերը

8. Ո՞ր օրգանն է տեղափոխում ջուր և սննդանյութեր։

ա) Ցողունը
բ) Ծաղիկը
գ) Սերմը

9. Ի՞նչից է առաջանում պտուղը։

ա) Արմատից
բ) Ծաղկից
գ) Տերևից

10. Սերմի հիմնական նշանակությունն է՝

ա) Բույսի շնչառությունը
բ) Բույսի բազմացումը
գ) Ջրի պահպանումը

11. Ֆոտոսինթեզը տեղի է ունենում՝

ա) Արմատում
բ) Տերևում
գ) Սերմում

12. Ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ է՝

ա) Լույս
բ) Ջուր
գ) Ածխաթթու գազ
դ) Բոլորը միասին

13. Ֆոտոսինթեզի ընթացքում բույսերը արտադրում են՝

ա) Թթվածին
բ) Ավազ
գ) Քար

14. Ո՞ր նյութն է տալիս բույսին կանաչ գույն։

ա) Քլորոֆիլը
բ) Ցիտոպլազման
գ) Միջուկը

15. Ընձյուղը կազմված է՝

ա) Ցողունից և տերևներից
բ) Միայն արմատից
գ) Միայն ծաղկից

16. Պարզ տերևն ունի՝

ա) Մեկ տերևաթիթեղ
բ) Շատ տերևիկներ
գ) Սերմեր

17. Բարդ տերևը կազմված է՝

ա) Միայն մեկ մասից
բ) Մի քանի տերևիկներից
գ) Ծաղիկներից

18. Փոշոտումը դա՝

ա) Սերմի աճն է
բ) Ծաղկափոշու տեղափոխումն է
գ) Տերևի չորացումն է

19. Ո՞վ կարող է օգնել փոշոտմանը։

ա) Մեղուները
բ) Քամին
գ) Երկուսն էլ

20. Սերմից զարգանում է՝

ա) Նոր բույս
բ) Քար
գ) Ջուր

21. Բույսերի աճի համար անհրաժեշտ չէ՝

ա) Լույս
բ) Ջուր
գ) Պլաստմասսա

22. Բույսի կենսացիկլը սկսվում է՝

ա) Սերմից
բ) Ծաղկից
գ) Պտղից

23. Կենդանաբանությունը ուսումնասիրում է՝

ա) Բույսերը
բ) Կենդանիները
գ) Քարերը

24. Կենդանական բջջի հիմնական մասը չէ՝

ա) Միջուկը
բ) Ցիտոպլազման
գ) Արմատը

Գործնական քերականություն․ Առաջադրանք 14

ԹՎԱԿԱՆՆԵՐ

1 Հայկական այբուբենի տառերով արտահայտված ՋՂԱ, ՇԼԵ, ՌԾԴ, ԻԳ, ՒԾԸ, ՏՆՀ, ՓՆԽԴ, ՌՃԺԱ թվականները գրի՛ր

ա) արաբական թվանշաններով (2, 3 և այլն),
ՋՂԱ-991
ՇԼԵ-535
ՌԾԴ-1054
ԻԳ-23
ՒԾԸ-258
ՏՆՀ-4470
ՓՆԽԴ-8444
ՌՃԺԱ-1111

բ) բառերով
ՋՂԱ-ինը հարյուր իննսունմեկ
ՇԼԵ-հինգ հարյուր երեսունհինգ
ՌԾԴ-հազար հիսունչորս
ԻԳ-քսաներեք
ՒԾԸ-երկու հարյուր հիսունութ
ՏՆՀ-չորս հազար չորս հարյուր յոթանասուն
ՓՆԽԴ-ութ հազար չորս հարյուր քառասունչորս
ՌՃԺԱ-հազար հարյուր տասնմեկ

Օրինակ՝

ԽԴ -44, քառասունչորս

ՓԶ  8006, ութ հազար վեց

2. 230, 52, 206, 6087, 786, 1997 թվականները գրի՛ր

ա) բառերով,
230-երկու հարյուր երեսուն
52-հիսուներկու
206-երկու հարյուր վեց
6087-վեց հազար ութսունյոթ
786-յոթ հարյուր ութսունվեց
1997-հազար ինը հարյուր իննսունինը

բ) այբուբենի տառերով։
230-ՄԼ
52-ԾԲ
206-ՄԶ
6087-ՑՁԷ
786-ՉՁԶ
1997-ՌՋՂԷ

Օրինակ՝

7654  յոթ հազար վեց հարյուր հիսունչորս, ՒՈԾԴ

3. Հռոմեական թվանշաններով արտահայտված II, IV, V, VI, VIII, IX, X, XVIII, XX, XXI, XXV թվականները գրի՛ր

ա) արաբական թվանշաններով (2, 3 և այլն) և -րդ մասնիկով,
II-2-րդ
IV-4-րդ
V-5-րդ
VI-6-րդ
VIII-8-րդ
IX-9-րդ
X-10-րդ
XVIII-18-րդ
XX-20-րդ
XXI-21-րդ
XXV-25-րդ

բ) հայկական այբուբենի տառերով,
II-Բ
IV-Դ
V-Ե
VI-Զ
VIII-Ը
IX-Թ
X-Ժ
XVIII-ԺԸ
XX-Ի
XXI-ԻԱ
XXV-ԻԵ

գ) բառերով։
II-երկրորդ
IV-չորրորդ
V-հինգերորդ
VI-վեցերորդ
VIII-ութերորդ
IX-իններորդ
X-տասներորդ
XVIII-տասնութերորդ
XX-քսաներորդ
XXI-քսանմեկերորդ
XXV-քսանհինգերորդ

Օրինակ՝

XI -11-րդ, ԺԱ, տասնմեկերորդ։

ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

4. Ընդգծված դերանունները «ինքը» բառի ձևերով փոխարինի՛ր այնպես, որ ուրիշ բառ չփոխվի։

Ինքն է ծովի այն ափից քեզ համար զարդեր բերել։

Ինքն է եկել այդ երկրից, ու ինձ հեքիաթնե՞ր եք պատմում։

Ինքը ցանկացավ այսպիսի ավարտ։

Ինքդ էլ հանգիստ գնա, ուզածդ անպայման կլինի։

Ինքներս էլ սիրով կգանք հավաքին։

Ինքներս ենք ցանել այդ սերմերը։

Ինքներդ վճռեցիք երեկոն այստեղ անցկացնել։

Ինքներդ ամեն ինչ գիտեք։

5Ա խմբի ցուցական դերանունները միացրո՛ւ Բ խմբի արմատների և ածանցների հետ և գրի՛ր ստացված բոլոր դերանունները։

Ա․ Այս, այդ, այն, նույն։

Բ․ Տեղ․ քան, չափ, պես, պիսի։

Այստեղ, այսքան, այսչափ, այսպես, այսպիսի
Այդտեղ, այդքան, այդչափ, այդպես, այդպիսի
Այնտեղ, այնքան, այնչափ, այնպես, այնպիսի
Նույնտեղ, նույնքան, նույնչափ, նույնպես, նույնպիսի

6. Պարզի՛ր, թե ընդգծված դերանունները ո՛ր առարկաներն են ցույց տալիս։

Շունն ու կատուն մարդու տանն իրար հետ ապրում են շատ երկար ժամանակ։
Իրար հետ-շունն ու կատուն

Կրակն ու ջուրը միմյանց չեն հանդուրժում։
Միմյանց-կրակն ու ջուրը

Մի քանի վայրկյան մարդն ու գազանը իրար նայեցին։
Իրար-մարդն ու գազանը

Ձին ու նրա տերը երբեք երկար ժամանակով չէին բաժանվում միմյանցից։
Միմյանցից-ձին ու նրա տերը

Նրանք առանց մեկմեկու չէին կարող ապրել։
Մեկմեկու-նրանք

ԲԱՅԵՐ

Դիմավոր բայեր

7. Պարզի՛ր, թե ո՛րն է Ա և Բ խմբի բայերի տարբերությունը։

Ա․ Փակում եմ, տեսա, եկել է, վառում ես, կբացի, պիտի երևա, լսում ես։
Ա խումբ-եզակի թիվ

Բ․ Փակում ենք, տեսանք, եկել են, վառում եք, կբացեն, պիտի երևան, լսում եք։
Բ խումբ-հոգնակի թիվ

8. Պարզի՛ր, թե ո՛րն է ԱԲ և Գ խմբի բայերի տարբերությունը։

Ա․ Թողել եմ, կառուցել ենք, հավանում եմ, բերեցինք, նկարվելու ենք, հասնեմ։
Ա խումբ-առաջին դեմք

Բ․ Թողել ես, կառուցել եք, հավանում ես, բերեցիք, նկարվելու եք, հասնես։
Բ խումբ-երկրորդ դեմք

Գ․Թողել է, կառուցել են, հավանում է, բերեցին, նկարվելու են, հասնի։
Գ խումբ-երրորդ դեմք

9. Պարզի՛ր, թե ո՛րն է ԱԲ և Գ խմբի բայերի տարբերությունը։

Ա․Փնտրում էի, եկել էին, անցնում էիր, վախեցել է, կռվել էիք, խնամել ենք։
Ա խումբ-անցյալ ժամանակ

Բ․ Փնտրում եմ, գալիս են, անցնում ես, վախենում է, կռվում եք, խնամում ենք։
Բ խումբ-ներկա ժամանակ

Գ․ Փնտրելու եմ, գան, կանցնես, կվախենա, կկռվեք, խնամելու ենք։
Գ խումբ-ապառնի ժամանակ

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը սնվում են, շնչում, բազմանում: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Ուղիղ և հակադարձ կախումներ

Ուղիղ կախման դեպքում կազմում ենք հարաբերություն 

a/b=c/x

x=bc/a

Հակադարձ կախման դեպքում կազմում ենք արտադրյալ 

ab=cx

x=ab/c

Առաջադրանքներ

      1․ 3 կգ խնձորն արժե 1200 դրամ։ Որքա՞ն պետք է վճարել 7 կգ խնձորի համար։
1200:3=400
400×7=2800

  1. 5 մետր կտորից կարելի է կարել 2 զգեստ։ Քանի՞ մետր կտոր կպահանջվի 8 այդպիսի զգեստ կարելու համար։
    5:2=2.5
    8×2.5=20
  2. Հեծանվորդը 2 ժամում անցնում է 24 կմ։ Քանի՞ կիլոմետր կանցնի նա 5 ժամում, եթե շարժվի նույն արագությամբ։
    24:2=12
    5×12=60
  3. 200 գրամ շաքարավազով կարելի է պատրաստել 10 բլիթ։ Որքա՞ն շաքարավազ է անհրաժեշտ 25 բլիթ պատրաստելու համար։
    200:10=20
    25×20=500
  4. Քարտեզի վրա 2 սմ-ին համապատասխանում է 50 կմ իրական հեռավորություն։ Որքա՞ն է իրական հեռավորությունը երկու քաղաքների միջև, եթե քարտեզի վրա դրանց հեռավորությունը 6 սմ է։
    50կմ=5000000սմ
    5000000:2=2500000
    6×2500000=15000000
    15000000:100000=150
  5.  Բանվորը 4 օր աշխատելու համար ստացավ 32,000 դրամ։ Որքա՞ն կստանա նա 10 օր աշխատելու դեպքում։
    32000:4=8000
    10×8000=80000
  6. 15 m^2 մակերեսը ներկելու համար ծախսվում է 3 կգ ներկ։ Որքա՞ն ներկ կծախսվի 40 m^2 մակերեսը ներկելու համար։
    15:3=5
    40:5=8
  7. Տպագրական մեքենան 5 րոպեում տպում է 150 էջ։ Քանի՞ էջ կտպի մեքենան կես ժամում (30 րոպեում)։
    150:5=30
    30×30=900

Հակադարձ համեմատական կախում

  1. 4 բանվորը պատը կարող են կառուցել 15 օրում։ Քանի՞ օրում կկառուցեն նույն պատը 6 բանվորը։
    15×4=60
    60:6=10
  2. Մեքենան 80 կմ/ժ արագությամբ քաղաքից քաղաք հասնում է 3 ժամում։ Քանի՞ ժամում կհասնի նա, եթե արագությունը դարձնի 60 կմ/ժ։
    80×3=240
    240:60=4
  3. Ունեցած կերը 20 հավին բավականացնում է 30 օր։ Քանի՞ օր կբավականացնի նույնքան կերը 25 հավին։
    20×30=600
    600:25=24
  4. Որոշակի գումարով կարելի է գնել 12 տետր, որոնցից յուրաքանչյուրն արժե 150 դրամ։ Քանի՞ տետր կարելի է գնել նույն գումարով, եթե մեկ տետրի գինը լինի 200 դրամ։
    12×150=1800
    1800:200=9
  5. 3 խողովակը ավազանը լցնում են 8 ժամում։ Քանի՞ ժամում կլցնեն ավազանը 4 այդպիսի խողովակները։
    8×3=24
    24:4=6
  6. Հեծանվորդը 12 կմ/ժ արագությամբ ճանապարհն անցավ 40 րոպեում։ Քանի՞ րոպեում նա կանցնի նույն ճանապարհը, եթե ընթանա 15 կմ/ժ արագությամբ։
    40:60=2/3
    12×2/3=8
    8:15=8/15
  7. Դասագրքերը դարակների վրա տեղավորելիս, եթե ամեն դարակում դնենք 20 գիրք, կզբաղեցվի 6 դարակ։ Քանի՞ դարակ կզբաղեցվի, եթե ամեն դարակում դնենք 30 գիրք։
    6×20=120
    120:30=4

Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզը մի կարևոր գործընթաց է, որի ժամանակ բույսերը արևի լույսի օգնությամբ «պատրաստում են» իրենց սնունդը։

Ասես բույսերն ունեն իրենց «խոհանոցը», որտեղ եփում են ուտելիք՝ օգտագործելով արևի լույսը, ջուր և օդից վերցրած գազ՝ ածխաթթու գազը (CO₂)։

Ֆոտոսինթեզը՝ քայլ առ քայլ

1. Բույսը վերցնում է ջուր հողից՝ իր արմատների միջոցով։

2. Տերևները հավաքում են արևի լույսը։ Դրա համար նրանք ունեն մի նյութ՝ քլորոֆիլ, որը տերևներին տալիս է կանաչ գույն։

3. Տերևները նաև շնչում են ածխաթթու գազը (CO₂)։

4. Բույսը օգտագործում է արևի լույսը որպես «էլեկտրականություն», որպեսզի ջուրը և CO₂-ը միանան իրար և ստեղծի շաքար (սնունդ)։

5. Այդ գործընթացի արդյունքում բույսը նաև արտազատում է թթվածին (O₂), որը մեզ՝ մարդկանց և կենդանիներին, պետք է շնչելու համար։

Ահա բանաձևը (պարզեցված)

Ջուր + Ածխաթթու գազ +  Արևի լույս → Շաքար + Թթվածին։

Պատկերացրու, որ արևոտ օր է։ Դու մի այգում ես, որտեղ կան ծառեր ու ծաղիկներ։

Ծառի արմատները վերցնում են ջուրը հողից։

Տերևները «որսում» են արևի լույսը։

Տերևները նաև վերցնում են օդից ածխաթթու գազ։

Բույսը սկսում է «աշխատել»՝ պատրաստելով իր սնունդը։

Ի վերջո, այդ բույսը արտադրում է թթվածին, որը դու շնչում ես։

Այս ամենը տեղի է ունենում ամեն օր՝ միլիոնավոր բույսերի մեջ։

Ինչո՞ւ է ֆոտոսինթեզը կարևոր.

Բույսերն առանց ֆոտոսինթեզի չեն կարող գոյատևել։

Մարդիկ և կենդանիները ֆոտոսինթեզի շնորհիվ ունեն թթվածին։

Ֆոտոսինթեզի շնորհիվ գոյություն ունի սննդային շղթան։

Գործնական աշխատանք.

Անհրաժեշտ նյութեր`

1.Թարմ կանաչ տերև (լավ է՝ խիտ կանաչ ծառից կամ ծաղկից)

2.Մի թափանցիկ բաժակ կամ բանկա

3.Ջուր

3.Արևկող պատուհան կամ լամպ

Ընթացքը`

1. Լցրու բաժակի մեջ ջուր։

2. Տերևը դրեք ջրի մեջ այնպես, որ ամբողջությամբ խորտակված լինի (կարող ես մի փոքր քար դնել վրան՝ ծանրացնելու համար)։

3. Դիր բաժակը արևոտ տեղում կամ շատ պայծառ լույսի տակ։

4. Սպասիր մոտ 1 ժամ։

Ի՞նչ կնկատես.

Եթե ուշադիր նայես տերևին, կտեսնես փոքր պղպջակներ։ Այդ պղպջակները թթվածինն են, որը դուրս է գալիս ֆոտոսինթեզի արդյունքում։

Սա ապացուցում է, որ տերևը իրականում  ֆոտոսինթեզ է կատարում, և թթվածին է արտադրում։

Իսկ ի՞նչ է քլորոֆիլը.

Քլորոֆիլը կանաչ գույնի նյութ է, որը կա բույսերի տերևների և ցողունների մեջ։

Այն է, ինչի շնորհիվ տերևները կանաչ են երևում։

Ինչու՞ է քլորոֆիլը կարևոր.

Քլորոֆիլը բույսերին օգնում է կլանել արևի լույսը։ Իսկ առանց արևի լույսի ֆոտոսինթեզ չի կարող լինել։

Այն գործում է ինչպես արևային վահանակ.
երբ արևի լույսը ընկնում է տերևների վրա, քլորոֆիլը «բռնում է» այդ լույսը և օգնում է բույսին պատրաստել սնունդ։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործընթաց է ֆոտոսինթեզը։ Ֆոտոսինթեզը գործընթաց է, որի ընթացքում բույսերը արևի լույսի օգնությամբ պատրաստում են իրենց սնունդը՝ շաքար, և արտազատում թթվածին։
  2. Որ նյութերի օգնությամբ են բույսերը պատրաստում իրենց սնունդը։ Ջուր, ածխաթթու գազ (CO₂) և արևի լույս։
  3. Ինչպես են բույսերը ստանում ջուրը։ Ջուրը բույսերը վերցնում են հողից՝ իրենց արմատների միջոցով։
  4. Ի՞նչ նյութ է գտնվում տերևներում, որը տալիս է նրանց կանաչ գույն։ Քլորոֆիլը։
  5. Ի՞նչ գազ են տերևները վերցնում օդից։ Ածխաթթու գազ (CO₂)։
  6. Որպես ինչ է ծառայում արևի լույսը ֆոտոսինթեզի ժամանակ։ Որպես էներգիա, որը օգնում է բույսին միացնել ջուրը և CO₂-ը։
  7. Ինչ է ստացվում ջրի և CO₂-ի միացումից արևի լույսի ազդեցությամբ։ Շաքար (սնունդ) և թթվածին։
  8. Ո՞ր գազն է արտազատվում ֆոտոսինթեզի արդյունքում։ Թթվածին (O₂)։
  9. Ինչու՞ է այդ գազը կարևոր մարդկանց և կենդանիների համար։ Քանի որ թթվածինը անհրաժեշտ է շնչելու համար։
  10. Առանց ֆոտոսինթեզի ի՞նչ չէր կարող գոյություն ունենալ։ Սննդային շղթան և թթվածինը՝ մարդկանց ու կենդանիների գոյատևման համար։
  11. Ի՞նչ դեր ունի քլորոֆիլը ֆոտոսինթեզի ընթացքում։ Քլորոֆիլը կլանում է արևի լույսը և օգնում բույսին պատրաստել սնունդ։
  12. Ինչպես է քլորոֆիլը նման արևային վահանակի։ Քանի որ այն «բռնում» է արևի լույսը և այն վերածում էներգիայի։
  13. Ինչու՞ են տերևները կանաչ։ Քանի որ տերևներում կա քլորոֆիլ, որը նրանց տալիս է կանաչ գույն։

  1. Образуйте краткую форму от данных прилагательных.

1) (хор́оший) сов́ет – совет хорош
2) (прекр́асный) поѓода –погода прекрасна
3) (уж́асный) велиќан –великан ужасен
5) (пол́езный) прод́укты –продукты полезны
6) (бл́изкий) кон́ец ур́ока –конец урока близок
7) (св́ежий) ид́ея –идея свежа
8) (гор́ячий) пес́ок –песок горяч
9) (вќусный) торт –торт вкусен
10) (здор́овый) д́ети –дети здоровы
11) (далёкий) путь –путь далек
12) (тр́удный) вопр́ос –вопрос труден
13) (прост́ой) сп́особ –способ прост
14) (н́изкий) потол́ок –потолок низок
15) (пуст́ой) стаќан –стакан пуст
16) (больн́ой) ребёнок – ребенок болен
17) (́узкий) корид́ор –коридор узок
19) (своб́одный) вход –вход свободен

2. От данных прилагательных образуйте краткую форму. Соедините их с наименованиями животных так, чтобы получилось сравнение.

Прилаѓательные: злой, м́удрый, см́елый пр́еданный, упр́ямый, гол́одный, молчал́ивый,
х́итрый, трусл́ивый, кол́ючий, с́ильный, зуб́астый.

Существ́ительные: соб́ака, зме́я, медв́едь, лев, волк, тигр, аќула, осёл, лис́а, з́аяц, ёж, р́ыба.
злой-тигр, злой как тигр
м́удрый-волк, мудрый как волк
см́елый-лев, смелый как лев
пр́еданный-собака, преданная как собака
упр́ямый-осел, упрямый как осел
гол́одный-медведь, голодный как медведь
молчал́ивый-рыба, молчаливая как риба
х́итрый-лиса, хитрая как лиса
трусл́ивый-заяц, трусливый как заяц
кол́ючий-ёж, колючий как ёж
с́ильный-змея, сильный как змея
зуб́астый-акула, зубастая как акула

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:

            — Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես-Տիգրան

            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
Ես-Նվարդ

            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
Դու-տղա

            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
Դու-Ռուբեն

            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
Նա-վարորդ

            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:
Նա-ընկերուհի

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Որովհետև ուղղված է անձին:

237․Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Ես, դու, նա-եզակի թիվ
Մենք, դուք, նրանք-հոգնակի թիվ

238Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Գ. նա, նրանք:

Ա-առաջին դեմք
Բ-երկրորդ դեմք
Գ-երրորդ դեմք

Տեքստն ուշադիր կարդա՛ և հիշի՛ր։

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Բայեր

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայերկազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
Ամպել, ծաղկել, վարել, կարել, երգել, ժողովել, օճառել:

բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:
Գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, իջնել, մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառերկազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

 Գեղեցիկ-գեղեցկանալ,
հպարտ-հպարտանալ,
տգեղ-տգեղանալ,
մեծ-մեծանալ,
փոքր-փոքրանալ
չար-չարանալ
չոր-չորանալ
թարմ-թարմանալ
խոնավ-խոնավանալ
սև-սևանալ
բարձր-բարձրանալ
մանր-մանրանալ
ճերմակ-ճերմականալ
ծանր-ծանրանալ

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:

Բը՜զզ-բզզոց, բզզալ
դը՜ռռ-դռռոց, դռռալ
չրը՜խկ-չրխկոց, չրխկալ
խը՜շշ-խշշոց, խշշալ
ծի՜վ-ծի՜վ-ծիվծվոց, ծիվծվալ
տը՜զզ-տզզոց, տզզալ
կը՜ռռ-կռռոց, կռռալ
թը՜խկ-թխկոց, թխկալ
մը՜ռռ-մռռոց, մռռալ

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

Նստ-նստել
սահ-սահել
վազ-վազել
կարդ-կարդալ
խաղ-խաղալ
տես-տեսնել
հաս-հասնել
հագ-հագնել
փախ-փախնել
սառ-սառել
թիռ-թռչել

248. Պարզի՛րթե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Ուշադրություն դարձրու բառի վերջավորությանը։  Ա և Բ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
Ա խումբ-բայեր, որոնք վերջանում են ՝ ել, չել, նել վերջավորություններով

Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ, վախենալ:

Բ խումբ-բայեր, որոնք վերջանում են ՝ ալ, անալ, ենալ վերջավորություններով:

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:
Ա խումբ՝ ել, չել, նել
Նստել, սահել, վազել, տեսնել, հասնել:

Բ խումբ՝ ալ, -անալ, -ենալ
Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ:

Ծաղկավոր բույսերի օրգաններ

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ :

1. Վեգետատիվ – ապահովում է բույսի աճը, սնուցումը և գոյությունը
Օրգաններ՝

  • արմատ
  • ցողուն
  • տերև

2. Գեներատիվ (սեռական) – ապահովում է բազմացումը
Օրգաններ՝

  • ծաղիկ
  • պտուղ
  • սերմ

Արմատի հիմնական գործառույթները

  • ամրացնում է բույսը հողին
  • կլանում է ջուր և լուծված նյութեր
  • մասնակցում է բազմացմանը

Արմատների տեսակները

  • գլխավոր (աճում է սաղմից)
  • հավելյալ (աճում է այլ օրգաններից)
  • կողմնային (աճում է մյուս արմատներից)

Արմատային համակարգերի տեսակները

  1. Առանցքային – գլխավոր արմատը լավ զարգացած է (օր.՝ գազար, արևածաղիկ)
  2. Փնջաձև – գլխավոր արմատը աննկատ է, շատ են կողքային արմատները (օր.՝ ցորեն, սոխ):

Հին արևելյան աշխարհի հավատալիքներ

Աստվածների պաշտամունքը
Ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից և տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միավորվեցին և առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որևէ բնագավառի հովանավորի դերով: Մեկը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արևի, և այսպես շարունակ:Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն իրավիճակն էր տիրում խեթերի և այլ ժողովուրդների մոտ:
Դիցարան
Դիցարանի ստեղծումը և գոյությունը սերտորեն կապված է պետության և կառավարման ձևի հետ: Դիցարանը ստեղծվում էր պետության առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաև գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արևի աստվածը), որին երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի աստված Ամոնը: Ք.ա. 14-րդ դարում փարավոն Էխնաթոնը գերագույն աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին: Դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից: Այսպես՝ պետականության հետ միասին ի հայտ
եկավ դիցարանը:
Աշխարհաստեղծման առասպելը
Արևելքի ժողովուրդներն ունեին բնության, մարդկանց, կենդանական և բուսական աշխարհների ծագման մասին առասպելներ:
Եգիպտոս. «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետև ջրի մեջ Պտահ աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»:
Շումեր. «Երկիրը ստեղծեց Էլլիլ աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդուն՝ իր իսկ նմանությամբ»:
Հնդկաստան. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արև, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, և այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր, իսկ դրանց միջև Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ և ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»:
Բաբելոն. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց երկինքը, մյուսից՝
երկիրը»: