Ինքնաստուգում

1.Գտնել X  թվային արժեքը: 

X/6  = 50/60

60×50=300

300:60=5

2. Կարտոֆիլի 3 կգ -ի համար վճարեցին 600 դրամ:Որքա՞ն կվճարեն նույն  կարտոֆիլի 27կգ-ի համար։

600:3=200

27×200=5400

3.Գտնել  արտահայտության    արժեքը.

( 3 : 4 + 4 : 3 )•4 

1)3/4+4/3=9/12+16/12=25/12

2) 25/12 x4=100/12=25/3=8 1/3


4.180խոր. մ  ծավալով  ավազանը  խողովակից  հավասարաչափ  հոսող  ջրով  լցվում  է  9  ժամում:  Ինչքա՞ն   ժամանակում  ջրով  կլցվի  ավազանը,  եթե   նրա   ծավալը   540խոր.մ  է:

180:9=20

540:20=27

5. 3կգ ապրանքի համար  վճարել են  20520  դրամ:  Որքա՞ն  է  պետք վճարել նույն տեսակի  1կգ  ապրանքի  համար:

20520:3=6840

6. 200կգ  զանգված  ունեցող  բամբակի  սերմից  ստացվեց  40կգ  յուղ: Որքա՞ն  յուղ  կստացվի  բամբակի  100կգ  սերմից:

200:100=2

40:2=20

7. 80  թիվը   բաժանեք  3 : 5  հարաբերությամբ:

3+5=8

80:8=10

10×3=30

10×5=50

8. 120  թիվը   բաժանեք  1: 3 : 8  հարաբերությամբ:

1+2+8=12

120:12=10

10×1=10

10×3=30

10×8=80

9.Գտիր նշված թվի տոկոսը

600-ի 30%-ը

600:100=6

6×30=18

1200-ի 45%-ը

1200:100=12

12×45=540

2500-ի 50%-ը

2500:100=25

25×50=1250

10.Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`3 սմ-ի:

3×5000=15000

15000=150մ

11.Գրի՛ առեք համեմատությունը.

  1. 63-ը հարաբերում է 49-ին այնպես, ինչպես 45-ը հարաբերում է 35-ին
    • 63/49=45/35
    • 63×35=2205
    • 49×45=2205
    • Համեմատական է

2/7 -ը հարաբերում է 5-ին այնպես, ինչպես 4-ը հարաբերում է 70-ին:

2/7:5=4/70=2/35

4:70=4/70

Շփման ուժեր: Շփումը բնության մեջ

Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:

Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:

Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:
Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:

Օրինակ՝

Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:

Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:

Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել:

Օրինակ՝

Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:

Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:

Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը): 

Իմ Կոմիտասը

Ես Կոմիտաս Վարդապետին ճանաչում եմ դեռ մանուկ ժամանակներից։Կոմիտաս Վարդապետը շրջել է Հայաստանի տարբեր գավառներով հավաքելով ժողովրդական երգեր։Կոմիտասը առավել հայտնի է որպես երաժիշտ նա նաև գրել է բանաստեղծություններ։Երբ ես առաջին անգամ լսեցի ««ՔԵԼԵ–ՔԵԼԵ»» երգը, չգիտեի ինչ է երաժշտությունը, բայց այն ինձ շատ դուր եկավ։Կոմիտաս Վարդապետի երգերը պետք է փոխանցվեն սերնդից սերունդ և պահպանվեն։Կոմիտաս Վարդապետը ոչ միայն երաժիշտ էր, այլև բանահավաք։ Պարզվեց, որ մենք մանուկ ժամանակներից արտասանել ենք նրա բանաստեղծությունները և երգել երգերը, անգամ սովորել իր կենսագրությունը։

Գործնական քերականություն․ Առաջադրանք 2

Վանկ 

  1. Ա և Բ խմբերի բառերը համեմատի՛ր (ուշադրություն դարձրո՛ւ, թե յուրաքանչյուր բառը քանի՞ վանկից է բաղկացած): 

Ա. Տուն, սյուն, ձյուն, դիրք, զենք, մարդ:-Միավանկ

Բ. Ատամ, արդյունք, ավազ, կառապան, հեռախոս, կառավարել, հեռուստացույց, կենդանաբանություն:-Բազմավանկ

  1. Տրված բառերը վանկատի´ր (փակագծում տրված է վանկերի թիվը): Պարզի´ր Ա և Բ խմբերի բառերի տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու վանկարար ձայնավորներին): 

Օրինակ՝ 

սեղան (2) — սե-ղան: 

Ա. Անձավ (2)-ան-ձավ, տախտակ (2)-տախ-տակ, հարցնել (2)-հարց-նել, վերցնել (2)-վերց-նել, բարձրացնել (3)-բարձ-րաց-նել, վարձու (2)-վար-ձու, դարձնել (2)-դարձ-նել, ենթարկել (3)-են-թար-կել, արկած (2)-ար-կած, աստղիկ (2)-աստ-ղիկ, արծվային (3)-արծ-վա-յին, թարգմանել (3)-թարգ-մա-նել, առանցքներ (3)-ա-ռանցք-ներ: -Գաղտնավանկի <<ը>> չունի

Բ. Գնացք (2)-գը-նացք, աղմկարար (4)-աղ-մը-կա-րար, արկածախնդիր (5)-ար-կա-ծա-խըն-դիր, կտրտել (3)-կը-տըր-տել, մտրակել (3)-մը-տրա-կել, կրկնել (2)-կրըկ-նել, սննդամթերք (5)-սը-նըն-դա-մը-թերք, շղթայված (3)-շըղ-թայ-ված, գրական (3)-գը-րա-կան, խնդրագիրք (3)-խըն-դրա-գիրք, խնդագին (3)-խըն-դա-գին, մրցում (2)-մըր-ցում: -Գաղտնավանկի <<ը>> ունի

  1. Տրված բառերը վանկատի՛ր: Ա և Բ խմբերի բառերն ինչո՞վ են տարբերվում (ուշադրությո՛ւն դարձրու եվ հնչյունակապակցությանը): 

Ա. Ձևացնել (3)-ձե-վաց-նել, ձևաբանություն (5)-ձե-վա-բա-նութ-յուն, երկթևանի (4)-երկ-թե-վա-նի, թեթևանալ(4)-թե-թե-վա-նալ, անձրևոտ (3)-անձ-րե-վոտ, արևաշող (4)-ա-րե-վա-շող, Երևան (3)Ե-րե-վան, սևակնած (3)-սե-վակ-նած: – Ա շարքի բառերում և-ը կիվում է:

Բ. Տձև (2)-տը-ձև, մկրատաձև (4)-մըկ-րա-տա-ձև, թեև (2)-թե-և, վերև (2)-վեր-և, անկեղև (3)-ան-կեղ-և, ոսկեթև (3)-ոս-կե-թև, արևկող (3)-ար-և-կող, այնուհետև (4)-այ-նու-հե-տև, երկարատև (4)-եր-կա-րա-տև: Բ շարքում և-ը չի կիսվում:

  1. Համեմատի՛ր Ա ե Բ խմբերի ընդգծված վանկերը, ուշադրությո՛ւն դարձրու բաղաձայն + յ (թյ, րյ, դյ և այլն) հնչյունակապակցությանը: 

Ա. Ա-ղյուս, ար-դյունք, ա-լյուր, աղ-բյուր, հա-րյուր, գը-րու-թյուն: 

Բ. Աղ-յուս, արդ-յունք, ալ-յուր, աղբ-յուր, հար-յուր, դը-րութ-յուն: 

  1. Տրված բառերը վանկատի՛ր երկու ձևով (ուշադրությո՛ւն դարձրու բաղաձայն  հնչյունակապակցությանը): 

Անկյուն-անկ-յուն, բարդություն-բար-դու-թյուն, մատյան-մատ-յան, հոբելյար-հո-բել-յար, գոչյուն-գոչ-յուն, գիտություն-գիտ-ութ-յուն, սենյակ-սեն-յալ, մանյակ-ման-յակ ,Հակոբյան-Հա-կոբ-յան, առյուծ-առ-յուծ: 

  1. Վանկատված բառերը վերականգնի՛ր և փորձի՛ր հասկանալ, թե գաղտնավանկի ը հնչյունը ո՛ր դեպքում է բառի սկզբում լինում: 

Ա. Սըր-բել, սըխ-տոր, սը-լա-նալ, զըր-կել, զը-մըռ-սել, շը-վա-րել, շը-նոր-հել: 

Բ. Ըu-կիզբ, ըսկ-յուռ, ըս-պսա-սել, ըս-սպի-տակ, ըս-տա-նալ, ըս- տու-գել, ըզ-բաղ-մունք, ըզ-բո-սանք, ըզ-գալ, ըզ-գույշ: 

  1. Տրված բառերը վանկատի՛ր: 

Զբաղմունք-զբաղ-մունք, զգացմունք-զգաց-մունք, զզայական-զգա-յա-կան, սկսել, սպառնալ-սպառ-նալ, ստուգողական-ստու-գո-ղա-կան, ստվեր, շտեմարան-շտե-մա-րան: 

Ուշադիր կարդա՛, սովորի՛ր։

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են: 

Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչունները խուլ բաղաձայններ են: 

Երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ: Բայց եթե երկրորղ բաղաձայնը յ-ն է, նրան նախորդողը կարող է յ-ի հետ անցնել հաջորդ տող (օրինակ՝ ար-յուն, բայց՝ ա-րյուն): 

Վանկատման ժամանակ և-ով գրվող եվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում, եթե նրա մեջ մտնող հնչյունները՝ ե-ն և վ-ն, տարբեր վանկերի կազմում են լինում: Եթե դրանք նույն վանկի կազմում են, և տառով են արտահայտվում: 

Թեմա ՝ Տոկոս

1.Որքա՞ն է 1000-ի 100 %-ը։

1000

2. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

300:100×20=60

3. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։

1500:100×30=450

1500-450=1050

1500+1050=2550

4. Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

500:100×10=50

500+50=550

5. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

900:100×10=135

800:100×20=160

6. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի 1/4-ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։

100:4=25%

7.Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

150:100×80=120

100:100×120-=120

8. Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։

400:100×54=216

400:100×18=72

216:72=3

9․Խանութում 5 արկղ նարինջ կար։ Օրվա առաջին կեսին վաճառելու համար յուրաքանչյուր արկղից հանեցին 4 կգ նարինջ, օրվա երկրորդ կեսին՝ ևս 3 կգ։ Դրանից հետո բոլոր արկղերում մնաց այնքան նարինջ, ինչքան հանել էին։ Օրվա սկզբում ընդամենը ինչքա՞ն նարինջ կար արկղերում։ 

5×4=20
5×3=15

20+15=35

35×2=70

10.. 15 սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են նորերով, որոնց կողմի երկարությունը 20 սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։

15×15=225

2×20=400

80×225=18000

18000:400=45


11.Մեքենան ճանապարհի վերջնակետին է հասել 2 օրում։ Առաջին օրն այն անցել է 450 կմ, երկրորդ օրը՝ առաջին օրն անցածի 4/3 -ը։ Յուրաքանչյուր 100 կմ ճանապարհն անցնելու համար մեքենան ծախսել է 11 լ բենզին։ Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ եղել ամբողջ ճանապարհն անցնելու համար։

450:3×4=600

600+450=1050

1050:100×11=115

Падежи

  1. Повторить Именительный падеж.
  2. Выполнить упражнения.
  3. Прочитать главы 1-6 рассказа В.К. Железникова «Младшпя сестра» («Русский без границ», часть 1, стр. 54-56).
  4. Именительный падеж отвечает на вопросы кто? что?».

Примеры:

  • Кто? — мальчик, учитель, кошка.
  • Что? — стол, книга, окно.

«Слово в именительном падеже — это то слово, которое называет предмет или лицо само по себе, без действия. Это начальная форма существительного».
Можно сказать так:

«Когда мы просто называем предмет или отвечаем на вопрос “кто это?” или “что это?”, мы употребляем именительный падеж».

📌 «Именительный падеж нужен, чтобы назвать предмет: кто это? что это? Это мальчик, это собака, это стол.»

2. Упражнение 1. Прочитай предложения. Подчеркни слова в именительном падеже.

Солнце светит ярко. Деревья качаются на ветру. Ученик решил задачу. Мама купила хлебСобака громко лает.

Упражнение 2. Продолжи предложения, используя слово в именительном падеже.
В саду растёт цветы. На улице стоит машина. В классе работает учительница. У доски отвечает Лена. В небе летит самолет.

Упражнение 3. К каждому слову подбери вопрос, который задаётся в именительном падеже (кто? что?).

Пример: Учитель — кто?

Слова: девочка-кто, книга-что, воробей-кто, машина-что, солнце-что, стол-что, медведь-кто, хирург-кто, море-что, кот-кто, водитель-кто, здание-что, сооружение-что, служащий-кто, продавец-кто, лестница-что.

Упражнение 4. Определи подлежащее в предложении (оно всегда в именительном падеже).

Строители достроили здание. На окне сидит кошкаЛасточки прилетели в деревню. Звёзды ярко сияют. По дороге шёл странник.

Упражнение 5. Составь 3 предложения, где подлежащее будет выражено:

  • существительным (например: Дерево стоит у дороги.),
    Кошка мяукала на людей.
  • местоимением (например: Она читает книгу.),
    Она идет в школу.
  • числительным (например: Трое играли в мяч.).
    Четверо смотрели фильм.

Упражнение 6. Слова перепутаны по падежам. Исправь ошибки.

На дереве сидела у кошки.
На дереве сидела кошка.

В школу пришёл у мальчика.
В школу пришел мальчик.

По телевизору шла к интересной передаче.
По телевизору шла интересная передача.

    Տոկոս

    Թեմա ՝ Տոկոս

    Թվի մեկ հարյուրերորդ մասը կոչվում է տոկոս և նշանակվում է % նշանով։

    Հասկանալի է, որ մեծության 1 %-ը չափման հաստատուն միավոր չէ, այլ կախված է չափվող մեծությունից (ասում են նաև՝ չափման հարաբերական միավոր է)։

    Օրինակ՝ եթե հացի զանգվածը 1000գ է, ապա այդ զանգվածի 1%-ը  հավասար կլինի 1000գ ։ 100 = 10գ, իսկ եթե հացի զանգվածը 500գ է, ապա այդ զանգվածի 1%-ը հավասար կլինի 500գ ։ 100 = 5գ։ Եթե քաղաքների հեռավորությունը 300 կմ է, և ասում են, որ մեքենան անցել է 

    ճանապարհի 15%-ը, նշանակում է՝, այսինքն գտնումենք
    1 %-ը, հետո բազմապատկում 15-ով։
    Մեքենան անցել է 300:100×15 = 45 կմ։

    Հարցեր և առաջադրանքներ։

     1.Ի՞նչ է տոկոսը։

    թվի 1/100 մասը կոչվում է՝ տոկոս։

     2.  Ի՞նչ նշանով է նշանակվում տոկոսը:

    %

     3. Տոկոսը հաստատո՞ւն միավոր է, թե՞ ոչ։

    Ոչ

    4. Ուղղանկյան մակերեսը 900 սմ^2 է։
    ա)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1 %-ը: բ)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։

    900։100x1x16=144

    5. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

    536

    6.Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20%-ը:

    300:100×20=60

    7.Գրել հետևյալ մասերը տոկոսներով։

    Օրինակ

    1/100 -1%
    2/100 -2%
    4/100  -4%
    15/100-15%

    60/100 – 60%    
    25/100-25%           
    45/100-45%

    օրինակ

    15/50= 15×2/50×2=30%(հուշում)    
    25/50=50/100=50%        
    45/50 =90/100=90%   
    65/50=130/100=130%

    Օրինակ

    6/10 = 6×10/10×10=60/100=60%  
    2/10 =20/100=20%       
    35/10 =350/100=350%
    45/10=450/100=450%

    Օրինակ

    15/25=15×4/25×4=60/100=60%  
    12/25 =48/100=48%
    21/25=84/100=84%
    18/25=72/100=72%

    1/4=25/100=25%
    2/5=40/100=40%
    3/5=60/100=60%
    4/20=20/100=20%
    6/20=30/100=30%

    8.Տոկոսները գրել մասերով։

    25%=25/100=1/4
    35%=35/100=7/20
    4%=4/100=1/25

     45%=45/100=9/20
    18%=18/100=9/50
    120%=120/100=6/5

    9.Գտիր նշված թվերի տոկոսները

    300-ի 15%-ը=300:100×15=45

    400-ի 25%-ը=400:100×25=100

    600-ի 30%-ը=600:100×30=180

    1200-ի 45%-ը=1200:100×45=540

    2500-ի 50%-ը=2500:100×50=1250

    4500-ի 60%-ը=4500:100×60=2700

    10000-ի 20%-ը=10000:100×20=2000


    Oրվա խնդիրը
    Ռաֆայելն Արեգից 3 անգամ շատ գիրք ունի։ Եթե Ռաֆայելը գրադարանից վերցնի ևս 7 գիրք, իսկ Արեգը՝ ևս 11 գիրք, ապա նրանց ունեցած գրքերի քանակները կհավասարվեն։ Սկզբում քանի՞ գիրք ունեին տղաներից յուրաքանչյուրը:

    Ռաֆայել–6 Արեգ–2

    Թեմա՝ Թվի բաժանումը տրված հարաբերությամբ։

    Խնդրի օրինակ։

    Ենթադրենք պահանջվում է 60 կոնֆետը 2 : 3 հարաբերությամբ բաժանել երկու ընկերների միջև: Եթե համարենք, որ 60 կոնֆետը 2 + 3 = 5 մաս է, ապա 1 մասին կհամապատասխանի 60 : 5 = 12 կոնֆետ։
    2մասին՝ 2×12=24 կոնֆետ
    3մասին՝ 3×12=36 կոնֆետ
    Պատասխան՝ 24, 36:


    Առաջադրանքներ։
    1. 90 000 դրամը բաժանե՛ք
    ա) 5: 4 հարաբերությամբ
    5+4=9

    90000:9=10000

    10000×5=50000

    10000×4=40000
    բ) 2:3  հարաբերությամբ

    2+3=5

    90000:5=18000

    18000×2=36000

    18000×3=54000

    2. Նշված թիվը բաժանե՛ք տրված հարաբերությամբ.
    ա) 12, 1։ 3

    1+3=4

    12:4=3

    3×1=3

    3×3=9
    բ) 15, 2։3

    2+3+5

    15:5=3

    3×2=6

    3×3=9
    գ) 48, 3։ 5

    3+5=8

    48:8=6

    6×3=18
    դ) 100, 1 2 ։ 1 3

    12+13=25

    100:25=4

    4×12=48

    4×13=52
    ե) 96, 1 3 ։ 1 9

    13+19=32

    96:32=3

    3×13=39

    3×19=57


    զ) 90, 1 4 ։ 16

    14+16=30

    90:3=3

    3×14=42

    3×16=48

    3. Ինչպե՞ս 24 թիվը բաժանել 1: 2:3 հարաբերությամբ։

    1+2+3=6

    24:6=4

    4×1=4

    4×2=8

    4×3=12



    4. Թեստից անբավարար գնահատական է ստացել 16 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։
    16:2=8

    8×7=56


    5. Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են, ինչպես 11 ։ 5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդի տարողությունը 25 լ է։

    25:5=5

    5×11=55

    6. 100.000 դրամը բաժանե՛ք
    ա) 3:7 հարաբերությամբ
    3+7=10
    100000:10=10000
    10000×3=30000
    10000×7=70000
    բ) 2:3  հարաբերությամբ
    2+3=5
    100000:5=20000
    20000×2=40000
    20000×3=60000
    գ) 1:2:7 հարաբերությամբ
    1+2+7=10
    100000:10=10000
    10000×1=10000
    10000×2=20000
    10000×7=70000
    դ) 1:2:3:4 հարաբերությամբ

    1+2+3+4=10

    100000:10=10000

    10000×1=10000

    10000×2=30000

    10000×30000

    10000×4=40000

    7․Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640մ^3 ջուր, իսկ 3 ժ անց՝ 220մ^3 ։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։

    640-220=420լ

    420։3=140լ

    640+140=780լ

    8.Որքան կլինի 1 ։ 150 մասշտաբով 6մ երկարությամբ հատվածը հատակագծի վրա:

    6մ=600սմ

    600:150=4

    9.Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8սմ է։ Որքա՞ն կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

    8×5=40

    40:=10

    10.Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է 7սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը, եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է:

    7×1000000=7000000

    7000000=70կմ

    Կռունկ

      images                                            Մուշեղ Գալշոյան

    Մաս  1-ին       

    — Մարգարի՛տ․․․

    Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
    Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
    — Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
    Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
    — Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

    -Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
    Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
    ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
    հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
    Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
    Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
    հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
    Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

    — Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
    Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
    — Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
    — Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
    — Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
    — Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
    ․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
    — Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
    — Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
    Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
    — Մնա լուսնկային։
    — Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
    Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

    Մաս 2-րդ

    …Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
    Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

    Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
    — Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
    հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
    — Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
    — Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
    Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
    — Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
    — Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
    սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
    Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
    — Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
    — Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

    -Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
    -Crane:
    Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
    -Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
    հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
    ․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
    Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
    — Կարոտի՞ մասին է։
    — Այո՛, պանդուխտի երգ է։
    Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
    մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
    Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
    Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
    — Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

     Մաս 3-րդ

    Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
    Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
    «Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
    Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
    փաթաթվեց նրան։
    «Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
    Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
    Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
    «Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
    — Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

    Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

    — Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
    Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
    — Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

    Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
    — Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
    Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
    -Եվ կռունկը չհասավ երամին։
    -Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:
    2. Գրի՛ր  իրիկնապահ-երեկոյան, արթնանալ-զարթնել, պանդուխտ–Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ, տխուր–վշտալի, վեհ–փառահեղ, աղեկտուր–հուզիչ բառերի հոմանիշները:
    3. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:
      • Առնական — կանացի
      • Հզոր — տկար
      • Տրտմություն — ուրախություն
      • Սևահեր — շիկահեր
      • Ծիծաղկոտ — մռայլ
    4. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
      • Մաս․1երգի ճանապարհով, Մաս․2կռունկ,Մաս․3միայնություն
    5. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:
      • Սևահեր, ծիծաղկոտ, սև աչքերով կին, որ «ծիծաղը հավաքել էր աչքերում»։ Նա «սիրտ արեց» լսելու Կոմիտասի երգը, իսկ «կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ»։
    6. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:
      • Կռունկը դառնում է նրա միակ լսողը, միակ ընկերը, միակ հասկացողը։ Մարդիկ չեն լսում, չեն հասկանում, իսկ կռունկը՝ խեղճ, իր մեջ կրում է նույն ցավը, նույն կարոտը։
    7. Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:
      • Իռլանդուհին հուզվել էր, որովհետև Կոմիտասը ասաց միայն կռունկն է նրան հասկանում և այդ ցավը զգում։
    8. Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):

    ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

    1.Գտե՛ք տառի թվային արժեքը. 

    ա) x/4=3/5

    x=3×4/5=12/5

    բ) 6/7=x/10

    x=6×10/7=60/7

    գ) 19/3=x/18

    x=19×18/3=342

    դ) 25 ։ 24 = x ։ 12

    x=25×12/24=25/2

    ե) 2 ։ x = 7 ։ 5, 

    x=2×5/7=10/7

    զ) 14 ։ 8 = 7 ։ x

    x=14×7/8=98/8

    է)67/2=x/200

    x=67×200/2=13400/2

    ը)72/x=38/65

    72×65/38=4680/38

    2.Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`

    ա) 2 ։ 1,  բ) 6 ։ 2, գ) 2 ։ 22   դ) 5 ։ 4

    x/8=2/1=16/1

    x=8×6/2=48/2

     ե) 1 ։ 7,  զ) 21 ։ 3, է) 8 ։ 1  ը) 2 ։ 7

    x=8×1/7=8/7

    x=8×21/3

    3.Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի համեմատություն

    x/4=8/3    

    7/x=9/5

    6/17=x/3

    25/7=15/x

    27/x=18/5

    x/36=21/48

    4.Գնացքն ամբողջ ճանապարհի 3/4 -ն անցնում է 6 ժամում։ Ինչքա՞ն ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։

     5. Բնակարանի մակերեսը 64 մ2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 21 կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։

    6.Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա11/3 -ը։ Ինչի՞ է հավասար գումարը։